Armenian

Քրիստադելֆիանները

(Քրիստոսի եղբայրներն ու քույրերը)

Ծանոթացնել Աստվածաշնչի վրա հիմնված համայնքի հետ

Հեղինակ՝ Ռոբ Ջ. Հինդմն:

1. Առաջին դարին բնորոշ օրինակներ

Քրիստադելֆիանները փոքր կրոնական խմբավորում են, ովքեր փորձել են դարձի գալ վաղ ժամանակաշրջանի քրիստոնեական եկեղեցում՝ Նոր Կտակարանի ժամանակաշրջանում: Քրիստադելֆիաններ անվանումը գործածության մեջ է եղել մոտ 150 տարի: Այն առաջացել է հունարեն երկու բառերից և նշանակում է «Քրիստոսի քույրեր և եղբայրներ»:

(Մաթեոս 23:8, Կողոսացիներ 1:2, Հրեաներ 2:11)

Մենք գործում ենք աշխարհի ավելի քան 120 երկրներում և ունենք Քրիստադելֆիանների մեծ խմբեր Միացյալ Թագավորությունում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, Հյուսիսային Ամերիկայում, Հնդկաստանում, Ասիայում և Աֆրիկայում: Վաղ ժամանակաշրջանի քրիստոնյաների պես մենք հանդիպում ենք տներում, վարձված տներում և, որոշ դեպքերում էլ, մեր սեփական սրահներում:

(Գործք՝ 1:13–14, 2:46–47, 18:7, 19:9, 28:30)

Մենք աշխարհիկ համայնք ենք,որը ձևավորվել է քրիստոնեության առաջին դարում: Յուրաքանչյուր  ծխական համայնք կոչվում է  «ecclesia» (հոգևոր) (Հունարենում Նոր Կտակարան բառն է, որն օգտագործվում է եկեղեցի իմաստով): Մենք վճարվող հոգևորական կամ եկեղեցին ղեկավարող անձնակազմ չունենք: Յուրաքանչյուր ծխական համայնքի անդամներ համարվում են «քույր» կամ «եղբայր» և բոլորը ներգրավված են մեր գործողությունները կազմակերպելու մեջ: Բոլոր անդամներն իրենց ժամանակն ու էներգիան կամավոր կերպով նվիրաբերում են հանուն Աստծո: Հզոր հավատքը մեզ համախմբում է մեր եղբայրության շուրջ:

(Հռովմեացիներ 12:4-8, 1 Կորնթացիներ 12:4-27, Գաղատացիներ 3:28)

Մենք Աստվածաշունչն ընդունում ենք որպես մեր միակ ուղեցույցը և հավատում ենք, որ այն Աստծո խոսքի ներշնչանքն է: Անդամակցությունը բաց է այն մարդկանց համար, ովքեր պատկանում են նմանատիպ հավատքի, մկրտվելուց հետո (լիովին ընկղմված ջրի մեջ):

2. Հակիրճ պատմություն

Շատ հավատացյալներ մինչ  առաքյալները դավանել են նույն հավատքին, ինչ որ Քրիստադելֆիանները. Եղել են անհամար անկախ համայնքներ ամբողջ աշխարհում,ովքեր շատ արագ ուսումնասիրել են  Աստվածաշունչը և ընդունել նրա պարզ ուսմունքները:

Քրիստադելֆիանների հավատալիքների ու փորձերի հետքերը սկսում են Նոր Կտակարանից մինչև 1-ին և 2-րդ  դարի ամենավաղ քրիստոնյաներից, այնպիսի փաստաթղթերում, ինչպիսք են Կլեմենտի Նամակը, Դիդաչը և Առաքյալների համոզմունքը:

16-րդ դարի Ռեֆորմացիայի արդյունքում Եվրոպայում կրոնական ազատության մուտքով միևնույն հավատալիքները և փորձերը նորից ի հայտ եկան Աստվածաշնչին կողմնակից խմբերում, ինչպիսիք են շվեյցարական  անաբապտիստները և լեհական սոսինիանները: Վաղ շրջանի անգլիական բապտիստները նման համոզմունքների հետևորդներ էին ( թեև ներկայումս բապտիստները նման համոզմունքների չեն հետևում): 18-րդ դարի Լուսավորության շրջանի շատ առաջնորդ անձիք, ինչպիսիք են Իսահակա Նյուտոնը և Վիլիամ Վիստոնը նման համոզմունքների հետևորդներ էին:

Քրիստադեֆիանների ժամանակակից շարժումն սկիզբ է առել 1830- ականներից՝ Ամերիկայի և Անգլիայի համար վերածննդի և վերափոխման մի ժամանակաշրջանում: Ամերիկայում, մի բժիշկ՝  Ջոն Թոմաս անունով, հրատարակեց «Herald of the Kingdom» աշխատությունը, որը մանրամասնորեն նկարագրում էր Աստվածաշունչը՝ ուսուցանելով  հարությունը և Աստծո Թագավորությունը: Բրիտանիաում Ռոբերտ Ռոբերտ անունով մի լրագրող նույն գործը ստանձնեց իր «Ambassador of the Coming Age» աշխատությունում: Թոմասը և Ռոբերտսը չպնդեցին որևէ տեսլական կամ անձնական հայտնություն. նրանք միայն փորձեցին լինել Աստվածաշնչի ազնիվ սերտողները:

Երբ 1861թ. սկսվեց Ամերիկայի քաղաքացիական պատերազմը, այն քրիստոնեական խմբերին, որոնք չէին կռվում, խնդրեցին գրանցվել Միասնական կառավարության հետ: Սեմ Քոֆմանը և այլ եղբայրներ Իլլինոյսում իրենք իրենց գրանցեցին որպես «Քրիստոսի եղբայրներ, կամ մեկ բառով Քրիստադելֆիաններ»: Այս անվանումը շուտով ընդունվեց նմանատիպ մտածելակերպ ունեցող շատ հավատացյալների խմբերի կողմից Ամերիկայում և Բրիտանիայում:  Այդ ժամանակից ի վեր Քրիստադելֆիանների անկախ խմբեր են ստեղծվել ամբողջ աշխարհով մեկ:

3. Մեր համոզմունքները

Աստվածաշունչը

Մենք հավատում ենք, որ Աստվածաշունչը մարդկությանն ուղղված Աստծո միակ բացահայտված խոսքն է, որը մարդկանց հավատքի է բերում Աստծո և իր Որդու հանդեպ: Աստվածաշունչը մեր միակ հիմքն է, և այն պետք է կարդացվի աղոթքով լի, և յուրաքանչուր առիթի դեպքում այն խնամքի պիտի արժանանա:

(2 Թովմաս 3:16-17, 1 Պետրոս 1:10-12, 2 Պետրոս 1:20-21, Գործք 17:11, Եփեսացիներ 2:20, Հռովմեացիներ 16:26)

Աստված

Գոյություն ունի մեկ հավերժական, անմահ Աստված: Հիսուս Քրիստոսը նրա միակ որդին է, և Սուրբ Հոգին նրա ուժն է:

(Երկրորդ Օրինաց 6:4, Ղուկաս 1:35, Գործք 1:8, 1 Կորնթացիներ 8:6, 1 Տիմոթէոս 1.17, 2:5, 6:16)

Մարդ

Մարդը մահկանացու է և մեղավոր է Աստծո առաջ: Մեղքի պատիժը մահն է՝ կյանքի ավարտը:

(Երեմիա 17:9, Մարկոս 7:21-23, Հռովմայեցիներ 3:23, Հովհաննես 1:13-15, Հռովմեացիներ 6:23, Մեկնություններ 9:5,10, Սաղմոս 115:17, 146:4)

Հույս

Մահից հետո կյանքի միակ հույսը հարությունն է և հավերժական կյանքը Աստծո Արքայությունում :

(Սաղմոսներ 49:12–20, Պողոս 11:25–26, Գործք 24:15, Հռովմեացիներ 8:22–39, 1 Կորնթագցիներ 15:12, Հայտնություն 5:10, 20:4)

Խոստումները

Ավետարանն անբաժանելի է այն խոստումներից, որ Աստված տվեց Աբրահամին և Դավթին՝ Հին Կտակարանի ժամանակներում: Այս խոստումներն ամփոփված են Հիսուս Քրիստոսի մեջ:

(Գործք 13:32, Ծննդոց 13:14-17, 22:15-18: 2 Սամուել 7:12,16, Ղուկաս 1:31-33, Գաղատացիներ 3:6-9,16,26-29)

Քրիստոս

Իր  սիրով Աստված աշխարհ ուղարկեց իր որդուն՝ Հիսուսին՝ փրկելու մարդկանց իրենց մեղքերից: Նրանք, ովքեր պիտի հավատան նրան, չեն մահանա, այլ կունենան հավերժական կյանք:

(Մաթեոս 1:20–21, 3:17, Ղուկաս 1:35, Պողոս 3:16)

Քրիստոսի զոհաբերությունը

Հիսուսն անմեղ էր: Նա մահացավ՝ ցույց տալու Աստծո իրավացիությունը և փրկելու նրանց, ովքեր ստանում են այս զոհաբերությունը հավատքով: Աստված նրան մահից վեր հանեց, նրան հարություն պարգևեց, նրան տվեց ամեն երկնքի և երկրի իշխանությունը և նրան դարձրեց միջնորդ՝ Աստծո և մարդու միջև:

(Հռովմայեցիներ 3:21-26, Եփեսացիներ 1:19-23, 1 Տիմոթեոս 2:5-6, Եբրայեցիներ 4:14-16)

Հիսուսի վերադարձը

Հիսուսի գալուստը երկիր մոտ է : Այնժամ նա շատ մահացածների պիտի բարձրացնի, դատի նրանց ողջերի հետ և Աստծո թագավորությունում հավերժ կյանք պիտի պարգևի հատաք ունեցողներին:

(Դանիել 12:2, Մատթեոս 25:31-34, Ղուկաս 21:20-32, Պողոս 5:28-29, Գործք 1.11, 2 Տիմոթեոս 4:1, Հայտնություն 22:12)

Աստծո Արքայությունը

Աստծո Թագավորությունը կհաստատվի երկրի վրա: Հիսուսը Երուսաղեմի թագավորը կլինի. նրա իշխանությունը կտարածվի ողջ աշխարհի վրա և նրա կառավարումը հավերժական արդարություն և խաղաղություն կբերի:

(Սաղմոս 72, Եսայիա 2:2-4, 9:6-7, 11:1-9, 61:1-11, Երեմիա 3:17, Դանիէլ 2:44, 7:14,27, Գործք 3:21)

Փրկության ճանապարհը

Աստծո թագավորություն մտնելու ճանապարհը հավատքն է: Այն ներառում է հավատք Աստվածաշնչին և հնազանդում նրա պահանջներին, որ տղամարդիկ և կանայք խոստովանեն իրենց մեղքերը, զղջան, մկրտվեն և հավատքով հետևեն Հիսուսին:

(Մատթեոս 16:24-27, Մարկոս 16:16, Հովհաննես 3:3-5, Գործք 2:37-38, 4:12, 2 Տիմոթեոս 3:15, Եբրայեցիներ 11:6)

4. Մի քանի կարևոր տարբերություններ

Մեզ հաճախ են հարցնում. «Ինչո՞վ եք դուք տարբերվում մյուս քրիստոնեական խմբերից»:Բացի մեզ բնորոշ կազմակերպչական ձևից ( առանց հոգևորական կամ հիերարխիա),մեր դոկտրինաներից մի քանիսը միանգամայն տարբեր են շատ եկեղեցիներից:

Մենք չենք ընդունում Երրորդության դոկտրիան, որն առաջացավ Հիսուսի մահից և հարությունից հետո՝ եկեղեցում եղած բանավեճից հետո (Նիցցայի խորհուրդ, մ.թ.325): Աստվածաշունչն ուսուցանում է, որ Հիսուսը Աստծո որդին է , բայց որևէ մեկ տեղ չի խոսվում նրա մասին որպես երկնքում «նախապես գոյություն ունեցող» որպես «Աստվաորդի»: Երրորդությունը նվաստացնում է Քրիստոսի գործը՝ սահմանափակելով նրա պայքարը մեղքի և իր մահվան իրականության դեմ: Որ, եթե նա Աստված լիներ, նա չէր կարող գայթակղվել, ոչ էլ կարող էր մահանալ:

(1 Տիմոթեոս 2:5, 6:16, 1 Կորնթացիներ 11:3, Եբրայեցիներ 5:8, Հովհաննես 1.13)

Մենք նաև չենք ընդունում «անմահ հոգու» մասին այն հայտնի միտքը, որ հոգին մահվան ժամանակ երկինք է բարձրանում: Աստվածաշունչն ուսուցանում է, որ հավերժական կյանքի միակ հույսը հարությունն է, որ երբ Հիսուսը վերադառնա, և նրա հետ վերադառնա հավերժական կյանքը Աստծո թագավորությունում:

(Հովհաննես 3:13, Գործք 2:34, 1 Թեսաղոնիկեցիներ 4.16)

Մենք հավատում ենք, որ մկրտությունը կարևոր է, այն բանից հետո, երբ մարդը հավատում  և ընդունում է Ավետարանը: Մանուկների վրա ջուր շաղ տալը մկրտություն չէ:

(Հովհաննես 3:5, Կողոսացիներ 2:12, 1 Պետրոս 3:21)

Մենք նաև հավատում ենք, որ Աստվածաշունչը  «սատանա» բառը օգտագործում է մեղսագործ մարդկային բնության համար, և այսպիսով մենք չենք ընդունում գերբնական գայթակղիչ ուժի դոկտրինան:

(Եսայիա 45:7, Մարկոս 8:33, Հովհաննես 6:70, Եբրայեցիներ 1:14)

5. Մեր ապրելակերպը

Աստվածաշունչ՝ կյանքի ուղեցույց գիրք

Աստվածաշունչը մեր կյանքին արդյունավետ ուղղություն է տալիս: Քրիստադելֆիանների մեջ լայնորեն տարածված է ամեն օր Աստվածաշունչ կարդալը՝ օգտագործելով կարդալու մի այնպիսի ձև, որը հնարավորություն է տալիս մեզ կանոնավոր կերպով,  տարին մեկ անգամ կարդալ Հին Կտակարանը և երկու անգամ՝ Նոր կտակարանը: Շատերը նույնիսկ ավելի շատ են կարդում:

(Հռովմեացիներ 15:4, 1 Թեսաղոնիկեցիներ 2:13, Հովհաննես 1.22: 2 Տիմոթեոս 2:15)

Աղոթք

Հետևելով Նոր Կտակարանի օրինակին և Քրիստոսի ցուցումներին, մենք աղոթում ենք առ Աստված, մեր հորը, ով երկնքում է՝ իր որդի Հիսուսի անունով: Հիսուսը մեր աղոթքի պաշտպանն է, ով գիտի մեր թուլությունները: Աղոթքը մեր կյանքի կարևոր մեկ մասն է՝ թե՛ անհատապես և թե՛ մեր հանդիպումների ընթացքում:

(Հովհաննես 15:16, 16:26, Հռովմայեցիներ 8:26,34, Եբրայեցիներ 4:15; 1 Հովհաննես 2:1)

Աշխատանք

Հետևելով Պողո Առաքյալի ուսուցմանը և օրինակին, բոլոր Քրիստադելֆիանները նպատակ ունեն օժանդակել իրենց և իրենց ընտանիքներին՝ ազնիվ աշխատանքով: Որոշակի մասնագիտություններից խուսափում են (քաղաքականություն, զինվորական, ոստիկանական, քրեական օրենք):

(Տիմոթեոս 5:8, 2 Թեսաղոնիկեցիներ 3:6-12)

Ընտանեկանք կյանք

Ամուսնու և կնոջ միջև հարաբերությունը զուգահեռ է Քրիստոսի և եկեղեցու միջև հարաբերությանը:Հետևաբար ամուսնությանը պետք է վերաբերվել որպես չափազանց մեծ սրբության: Երեխաները մեծանում են Աստծո մասին գիտելիք ստանալով, հաճախում են Կիրակնօրյա դպրոց և ամեն օր ծնողների հետ Աստվածաշունչ են կարդում: Ծերերի մասին հոգ են տանում և՛ նրանց ընտանիքները և՛ եղբայրությունը:

(Եփեսացիներ 5:22-33, 6:4; 1 Տիմոթեոս 5:4)

Նվիրելը

Քրիստադելֆիանները և՛ անհատապես և՛ խմբերում, ներգրավված են բարեգործական և նվիրաբերական աշխատանքներում:Օրինակ՝ մենք ունեն մի քանի ծերանոցներ և հանրակացարաններ՝ նախատեսված ծերերի համար:

(Գաղատացիներ 6:10, Ջեյմս 1.27, 2:15-16, Մատթեոս 6:1-4, Ջոն 6:26)

Մենք տասանորդ չենք պահանջում ( մեր եկամտի 10%-ի նվիրաբերումն է եկեղեցուն), որովհետև Հին Կտակարանում տասանորդները պետք է տրվեին քահանայության (Լեվիական) համար, որն այժմ վերացել է: Նոր Կտակարանը ուսուցանում է, որ նվիրաբերելիս  պետք է լինել առատաձեռն, բայց այն չի մասնավորեցնում որևէ գումարի չափ:

(Համարները 18:24, Եբրայեցիներ 7:1-28, 2 Կորնթացիներ 9:7, 1 Տիմոթեոս 6:18)

Հավատք և կարճ աղոթք՝ ճաշից առաջ

Մենք փորձում ենք լիովին հույսներս Աստծո վրա դնել և զարգացնել այն հավատքը, որն առկա է աղոթքի և բարի գործերի մեջ: Միևնույն ժամանակ, սակայն, մենքընդունում ենք, որ փրկությունը աղոթքի մեջ է :

(Եփեսացիներ 2.8)

Աստծո օգնությամբ, մենք ձգտում ենք գոհացնել և հնազանդվել նրան ամեն օր, փորձում ենք նմանվել Քրիստոսին, ով հավատարմորեն հնազանդվեց իր Հորը: Այդ իսկպատճառով ձգտում ենք  ոգևորված լինել աշխատանքում, հավատարիմ ամուսնության մեջ, մեծահոգի՝ տալու մեջ, նվիրված՝ քարոզին  և երջանիկ՝ մեր Աստծո համար:

6. Մեր Ընկերակցությունը, պաշտամունքը և վկայություն

Հանդիպումներ

Շաբաթը մեկ անգամ  հանդիպում ենք՝  Աստծուն երկրպագելու, և հիշում ենք նրա Որդի Հիսուսի զոհաբերությունը՝ կտրելով հացը և խմելով գինին: Բոլոր մկրտվածանդամները վերցնում են հաց և գինի:

(1 Կորնթացիներ 11:23-26, 12:13, Մատթեոս 26:26-30)

Բացի հացից և գինուց, այս աղոթքները բաղկացած են այլ աղոթքներից, աստվածաշնչից երկու կամ երեք բաժինների ընթերցանությունից, շարականներից և երգերից և «քարոզից» (խրախուսման խոսք)՝ հիմնված Աստվածաշնչի վրա: Ամեն շաբաթ տարբեր եղբայրներ են անցկացնում հանդիպումները:

( Եփեսացիներ 5:19, 1 Տիմոթեոս 4:13, Եբրայեցներ 3:13)

Այս հանդիպմանը մասնակցելը մեր կրոնական կյանքի ուշադրության կենտրոնում է: Շատ երկրներում այս հադիպումը կազմակերպվում է կիրակի օրը, թեև այն կարող է լինել նաև այլ օր (օրինակ Նեպալում՝ շաբաթ օրը, Բանգլադեշում՝ ուրբաթ), որտեղ կիրակին հանգստյան օր չէ: Երեխաները Աստվածաշնչի մասին գիտելիք են ստանում կիրակնօրյա դպրոցում և տանը:

(Գործք 2:42, 20:7, 1 Կորնթացիներ 16:2)

Շատ տեղական խմբեր ունենում են Աստվածաշնչի ընթերցանության մեկ կամ ավելի երեկոյան դասընթացներ, ինչպես նաև Երիտասարդական խմբերի գործունեություն:

Աստվածաշնչյան դպրոցներ

Քրիստադելֆիանները  չունեն աստվածաբանական դպրոցներ կամ ճեմարաններ, բացի Աստվածաշնչյան դպրոցներից, որոնք գոյություն ունեն  բոլոր անդամներիհամար: Ամեն տարի բազմաթիվ Քրիստադելֆիաններ  մեկ շաբաթ կամ շաբաթվա վերջում մի քանի հանգստյան օրեր անցկացնում են Աստվածաշնչյան դպրոցում կամԱստվածաշնչի ուսումնասիրության ճամբարներում, որոնք ռեսուրսների հետ միասին վարձակալվում են քոլեջներից կամ այլ եկեղեցիներից: Նմանատիպ  դպրոցներում սովորաբար պետք է լինեն երկու կամ երեք բանախոսներ, ովքեր կխոսեն  Աստվածաշնչի տարբեր թեմաների շուրջ:

Կազմակերպութուն

Յուրաքանչյուր «ծխական համայնք» (ecclesia) ինքնակառավարվող է: Չկա ոչ ազգային կամ միջազգային «ղեկավարություն» կամ «կենտրոնական գրասենյակ»: ԲայցՔրիստադելֆիանները կիսում են մի Ընկերակցություն ողջ աշխարհում, որն  հիմնված է միասնական հավատքի վրա: Այս կերպ ժողովների միջև հարաբերություններն ավելի շատ նման են մի ընտանիքի, քան այն արվում է շատ ավանդական եկեղեցիներում: Սա է Նոր Կտակարանի մոդելը:

(Եփեսացիներ 3:15, 4:1-6, 1 Հովհաննես 1:6-7)

Բուն Երուսաղեմի եկեղեցին ուներ տասներկու երեցներ, ովքեր պատասխանատու էին «բառի նախարարության» համար (քարոզելու և ուսուցանելու համար), իսկ յոթսարկավագները պատասխանատու էին «սեղանների նախարարության» համար(բարօրության): Նույն կերպ Էփեսուսի եկեղեցին ուներ մի քանի վերահսկիչներ  (բառիբուն իմաստով «եպիսկոպոսներ»), որը նշանակում է ավագանի: Մենք օգտագործում ենք նույն մոդելը՝ մի խումբ եղբայրներով՝  յուրաքանչյուր ծխական համայնքի համար, ովքեր պատասխանատու են ծխական համայնքի կառավարման համար:Մենք չունենք վճարովի հոգևոր հովիվներ:

(Մաթեոս 23:8–11, Գործք 1:23–26, 6:1–6, 20:28)

Քարոզ

Յուրաքանչյուր ծխական համայնք  փորձում է քարոզել Թագավորության բարի լուրը և Հիսուս Քրիստոսի անունով ուսուցանել  իր տեղական համայնքում:

(Գործք 8:12, 28:31, 2 Տիմոթէոս 4.2)

Որոշ անդամներ ճանապարհորդում են օտար երկրներ՝ քարոզելու և աջակցելու տեղի եղբայրներին և քույրերին: Այս կամավորները չեն վճարվում:

(Գործք 20:33-34, 1 Թեսաղոնիկեցիներ 2:9):

Քրիստադելֆիանները անցկացնում են Աստվածաշնչին նվիրված  սեմինարների շարք, ինչպես նաև Աստվածաշնչյան ճամբարներ շատ երկրներում և տարածում են անվճար աստվածաշնչյան գրականություն և ամսագրեր: Ինչպես Պողոսը, մենք նպատակ ունենք «անվճար քարոզել Ավետարանը»:

(1 Կորնթացիներ 9:18)

Հրավեր

Քրիստադելֆիանների համայնքը  միմյանց հետ շատ սերտորեն կապված համայնք է, ովքեր աշխատում են ծառայել  Աստծուն, այն բոլոր ձևերով, որով կարող ենք:
Եթե ցանկանում եք լրացուցիչ տեղեկությունների ստանալ, այցելե՛ք հետևյալ ինտերնետային էջը՝

կամ գրեք՝

Michael Ashton, The Christadelphian, 404 Shaftmoor Lane, Birmingham B28 8SZ, England.

Comments are closed.